Bankomat

ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան

Լուրեր | 2026/07/20 10:02

ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են, և քննարկվում են նաև հայկական գյուղատնտեսական արտադրանքի ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն հանդիպել է ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարության Արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Դիտարկվել են շուկա մուտքի ընթացակարգերը, գործող կարգավորումները, ինչպես նաև արտահանման խթանման նախադրյալները:

Քննարկվել են նաև երկու երկրների ոլորտային մասնավոր ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման և փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ