ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի և բանկի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները:
Աղբյուր՝ minfin.am
