Bankomat

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 62%-ով ավել հարկ է վճարել

Լուրեր | 2026/07/21 20:03

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 62%-ով ավել հարկ է վճարել

ՀԷՑ-ն 2026-ի 1-ին կիսամյակում 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր է վճարել

ՀԷՑ-ն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, ինչն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում (2025թ. 1-ին կիսամյակ) կատարված վճարումներից ավել է շուրջ 62%-ով։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Անցյալ տարվա նույն շրջանում՝ մինչև ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը, պետական բյուջե վճարումների հանրագումարը կազմել է շուրջ 7,8 մլրդ ՀՀ դրամ։

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- ասվում է գրառման մեջ։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ