Bankomat

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 27.2%-ով

Լուրեր|2026/10/09 18:08
Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 27.2%-ով

Հունվար-օգոստոսին աճ է գրանցվել նաև ցինկի խտանյութի, պողպատե խողովակների և ալյումինե նրբաթիթեղի արտադրությունում։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 236,137.5 տոննա պղնձի խտանյութ։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27.2% աճ է։

Նույն աղբյուրի համաձայն՝ ցինկի խտանյութի արտադրությունը ևս ավելացել է՝ 5.1%-ով, մինչև 7,871.0 տոննա։

Միևնույն ժամանակ, մոլիբդենի խտանյութի արտադրությունը կրճատվել է 17.9%-ով և կազմել 11,701.0 տոննա։ Ավելի խոր անկում է գրանցվել ֆեռոմոլիբդենի արտադրությունում, որը նվազել է 45.5%-ով՝ մինչև 1,078.3 տոննա։

Մշակող արդյունաբերության մի շարք ուղղություններում, սակայն, աճ է արձանագրվել։ Մասնավորապես, պողպատե խողովակների արտադրությունն ավելացել է 50.2%-ով՝ հասնելով 24,722.9 տոննայի, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը՝ 2.1%-ով, մինչև 13,840.6 տոննա։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ