ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 171,646.2 տոննա հաց։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1% նվազում է։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունն աճել է 4.9%-ով և հասել 100,083.9 տոննայի։ Ձավարեղենի արտադրությունը ևս ավելացել է՝ 1.5%-ով, մինչև 1,792.6 տոննա։
Ավելի բարձր աճ է գրանցվել մակարոնեղենի արտադրությունում։ Ութ ամսում այն ավելացել է 22.1%-ով և կազմել 2,996.9 տոննա։
Հրուշակեղենի հատվածում, սակայն, արձանագրվել է անկում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ արտադրությունը կրճատվել է 1.1%-ով՝ կազմելով 5,500.7 տոննա։

Աղբյուր՝ b24.am
