Bankomat

Հայաստանում դպրոցներ տանող ճանապարհների վերանորոգման համար կհատկացվի մոտ 2 մլրդ դրամ

Լուրեր|2026/09/11 11:51
Հայաստանում դպրոցներ տանող ճանապարհների վերանորոգման համար կհատկացվի մոտ 2 մլրդ դրամ

Աշխատանքները կիրականացվեն 6 մարզում՝ 14 դպրոցի ճանապարհներին։

Հայաստանում բյուջետային միջոցների վերաբաշխման միջոցով 1.98 մլրդ դրամ կհատկացվի մարզերում գտնվող 14 դպրոց տանող ճանապարհների բարեկարգման և հիմնանորոգման համար։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքները կիրականացվեն Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում։

Նախարարը նշել է, որ ծրագրով ընդգրկված ճանապարհների ընդհանուր երկարությունը 9.8 կմ է։ Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են և գտնվում են տարբեր փուլերում։

Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ նախատեսվում է աշխատանքներն ավարտել ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին, իսկ դրանց զգալի մասը կկատարվի արդեն սեպտեմբերին։

Տեղեկանքի համար՝ $1-ի փոխարժեքը կազմել է 363.89 դրամ։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ