Bankomat

Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը

Լուրեր | 2026/07/20 03:01

Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը

Հայ-բուլղարական ռազմավարական գործընկերության հարցեր

Հայաստանի և Բուլղարիայի ներկայացուցիչները քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը: Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության խորացման, ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրականացման, Հայաստան–ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հարցերին:

Նախարար Վասիլևը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և հետաքրքրություն հայտնել արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի և ՏՏ ոլորտներում իրականացվող բարեփոխումների նկատմամբ:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նախապատրաստումը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ