Bankomat

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը

Լուրեր|2026/10/09 12:02
Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը

Գորիսում կայացած տեխնիկական հանդիպմանը կողմերը քննարկել են աշխատանքների համակարգումն ու հաջորդ քայլերը։

Այսօր Գորիսում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների տեխնիկական հանդիպումը, որը նվիրված էր TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։ Այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցերը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղությամբ իրենց համապատասխան տեսակետների շուրջ։

Նախարարությունը նշել է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև համակարգման հարցերին։ Քննարկվել են նաև աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերը։

Աղբյուր՝ mediamax.am

Տարածել

Կարդացեք նաեվ