Bankomat

Հայաստանն ու Ադրբեջանը Գորիսում քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերը

Լուրեր|2026/10/08 20:02
Հայաստանն ու Ադրբեջանը Գորիսում քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերը

Կողմերը տեխնիկական հանդիպման ընթացքում քննարկել են երթուղու և աշխատանքների հաջորդ փուլերի հարցերը։

Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 8-ին Գորիսում անցկացրել են տեխնիկական հանդիպում՝ TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը քննարկելու համար։ Այդ մասին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանը վերաբերող տեխնիկական հարցերը և փոխանակել կարծիքներ առաջարկվող երթուղու առանձին բաղադրիչների շուրջ։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ առանձնակի ուշադրություն է դարձվել պատասխանատու կառույցների միջև համակարգմանը, ինչպես նաև այն հաջորդ քայլերին, որոնք անհրաժեշտ են աշխատանքների առաջխաղացման համար։

Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանը և Թուրքիան քննարկել են իրենց էներգահամակարգերի միացումը, իսկ նույն թեմայով քննարկումներ սկսվել են նաև Ադրբեջանի հետ։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ