
ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի պետական բյուջեի 1,809,437.9 մլն դրամ եկամուտը ձևավորվել է հարկերից և տուրքերից։
Հարկատեսակների կառուցվածքում ամենամեծ բաժինը կազմել է ԱԱՀ-ն։ Յոթ ամսում դրա մուտքերը 2025 թվականի համադրելի ցուցանիշի նկատմամբ աճել են 11.9%-ով և հասել 546,053.9 մլն դրամի։
Եկամտային հարկից պետական բյուջե է մուտքագրվել 466,965.7 մլն դրամ, ինչը 13.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Շահութահարկի մուտքերն աճել են 11.9%-ով՝ կազմելով 339,669.4 մլն դրամ։
Ակցիզային հարկի մուտքերը կազմել են 88,798.1 մլն դրամ՝ տարեկան աճը 9.9%։ Սոցիալական վճարումները հասել են 76,962.5 մլն դրամի՝ ավելանալով 14.4%-ով։
Պետական տուրքի գծով մուտքերն աճել են 41%-ով և կազմել 68,797.0 մլն դրամ։ Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալը բարձրացել է 77.7%-ով՝ մինչև 58,638.4 մլն դրամ։
Շրջանառության հարկից մուտքերը կազմել են 62,284.9 մլն դրամ, ինչը 17.8%-ով ավելի է 2025 թվականի նույն շրջանի համեմատ։ Այլ հարկերից հավաքագրվել է 58,728.6 մլն դրամ՝ 30.2% աճով։
Միակ նվազումը գրանցվել է մաքսատուրքի մասով. այս հարկատեսակի մուտքերը կրճատվել են 0.7%-ով և կազմել 42,539.3 մլն դրամ։
Աղբյուր՝ b24.am
