Bankomat

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա ամենամատչելի արտասահմանյան ուղղությունների եռյակում է

Լուրեր|2026/09/14 14:32
Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա ամենամատչելի արտասահմանյան ուղղությունների եռյակում է

OneTwoTrip-ի գնահատմամբ՝ Հայաստանը երկրորդն է 2026-2027 թթ. ամանորյա շրջանի մատչելի ուղղությունների շարքում։

Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենամատչելի արտասահմանյան ուղղությունների ցանկում՝ 2026-2027 թվականների ամանորյա տոների ժամանակահատվածի համար։ Այդ մասին վկայում է ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության ուսումնասիրությունը։

Ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանից Հայաստան ավիատոմսի միջին արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 20,6 հազար ռուբլի, իսկ հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը գնահատվում է մոտ 10,3 հազար ռուբլի։

Վարկանիշի առաջին հորիզոնականում է Բելառուսը, որտեղ ավիափոխադրումը միջինում արժե 10,8 հազար ռուբլի, իսկ կեցությունը՝ շուրջ 15,5 հազար ռուբլի մեկ գիշերվա համար։ Երրորդ տեղում Վրաստանն է. այնտեղ ավիատոմսի միջին արժեքը 20,9 հազար ռուբլի է, իսկ հյուրանոցում գիշերակացը՝ 12,1 հազար ռուբլի։

OneTwoTrip-ի մասնագետները վերլուծել են ռուսաստանցիների որոնումները 2026 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2027 թվականի հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածի ուղևորությունների համար՝ Ռուսաստանի և արտերկրի ամենապահանջված 100 ուղղություններով։ Վարկանիշը կազմվել է՝ հաշվի առնելով մեկ ուղղությամբ ավիատոմսերի միջին արժեքը։

Կեցության արժեքի տվյալները հիմնված են նախորդ ամանորյա տոների ընթացքում կատարված ամրագրումների վրա։ Ուսումնասիրությունը արտացոլում է ռուսաստանցի ճանապարհորդների որոնողական պահանջարկն ու ուղևորությունների արժեքը և չի բնութագրում Հայաստանից իրականացվող ավիաթռիչքների գները։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ