Bankomat

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպանին

Լուրեր|2026/09/11 11:01
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպանին

Քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններն ու առևտրային սահմանափակումների հետևանքները։

cinéPAN

cultPAN

eventaPAN

Latest news from Armenia and around the world

cinéPAN

cultPAN

eventaPAN

Latest news from Armenia and around the world

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինային։

Խմբակցության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ամրապնդումը։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի և, իրենց գնահատմամբ, դրանց վատթարացման միտման կապակցությամբ։

Հայտարարության համաձայն՝ պատգամավորները շեշտել են, որ երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են սովորական քաղաքացիները, գյուղատնտեսական և ֆերմերային տնտեսությունները, ինչպես նաև բիզնեսը։

Զրույցի ընթացքում կողմերը կարճ անդրադարձել են նաև ընդդիմադիր առաջնորդների ձերբակալություններին։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ Rosselkhoznadzor-ը, մայիսից սահմանափակումներ է կիրառել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ