Bankomat

Գյուղատնտեսական ապահովագրության պայմանագրերի կնքումը վերսկսվել է

Լուրեր | 2026/06/28 21:00

Գյուղատնտեսական ապահովագրության պայմանագրերի կնքումը վերսկսվել է

Սիլ Ինշուրանսը հայտարարում է նոր ծրագրերի մասին

«Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն ուրախ է տեղեկացնել գյուղատնտեսական ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացի վերսկսման մասին։

Գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում իրականացվում է բաց երկնքի տակ և զգալիորեն կախված է բնակլիմայական, մարդածին և տնտեսական գործոններից։ Բացի տնտեսական ռիսկերից, ոլորտը հաճախ բախվում է նաև տարերային աղետներով պայմանավորված կորուստների, ինչի հետևանքով գյուղատնտեսությունը համարվում է բարձր ռիսկային ոլորտ, ուստի Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում կենսունակ ապահովագրական համակարգը ագրարային հատվածի կայուն և համաչափ զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։

Մեր ընկերությունը 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում առաջինը թողարկեց գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիրը՝ նպաստելով ոլորտի զարգացմանն ու կայունացմանը։

Հաշվի առնելով գյուղատնտեսության կարևոր դերը երկրի տնտեսության մեջ՝ գյուղատնտեսական ապահովագրությունը հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով առաջացող վնասների ֆինանսական բեռը։ Միաժամանակ այն ապահովում է գյուղատնտեսների ֆինանսական պաշտպանվածությունը՝ ծածկելով կատարված արտադրական ծախսերը և բարձրացնելով ոլորտի դիմակայունությունը ռիսկերին։

2026թ․ ծրագրով ապահովագրության ենթակա են հետևյալ մշակաբույսերը՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, սեխ, ձմերուկ, կարտոֆիլ, բալ, կեռաս, հացահատիկային մշակաբույսեր աշնանացան և/կամ գարնանացան։ Ծրագրի շրջանակներում ապահովագրման ենթակա ռիսկերն են՝ կարկուտ, հրդեհ, գարնանային ցրտահարություն, երաշտ։

Ծրագրին մանրամասն ծանոթանալ կարող եք այս հղումով․

Ապահովագրավճարի չափը կախված է՝ մշակաբույսից, ռիսկի տեսակից, գտնվելու վայրից, ընտրված ապահովագրական գումարից, հողատարածքի չափից։


Սիլ Ինշուրանսը շարունակելու է առաջարկել ժամանակակից և գործնական ապահովագրական լուծումներ՝ helping people and businesses manage risks more confidently and ensure their sustainable development.

Աղբյուր՝ silinsurance.am

Տարածել

Կարդացեք նաեվ