Bankomat

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Լուրեր | 2026/07/07 01:02

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

GTB Holdings-ը կրկին աջակցելու է Seaside Startup Summit Armenia 2026-ին

GTB Holdings ընկերությունը, հանձնառու լինելով նորարարական գաղափարներ, տեխնոլոգիական առաջատար նախագծեր, մշակութային ժամանակակից միջոցառումներ հովանավորելու ռազմավարության իրականացմանը, կրկին աջակցելու է Հայաստանում անցկացվող ամենամյա ամենամասշտաբային միջոցառումներից՝ Seaside Startup Summit Armenia 2026 կազմակերպման աշխատանքներին՝ այս անգամ հանդես գալով որպես գլխավոր գործընկեր:

Seaside Startup Summit Armenia 2026-ն անցկացվելու է հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը արդեն բոլորին հայտնի Sevan Festival City-ում:

Սամմիթը, ամեն տարի մեկ վայրում համախմբելով տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետների, ձեռներեցների, ներդրողների և երիտասարդ ստարտափերների, դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև վերածվել է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Արաբական Էմիրությունների, Հնդկաստանի խոշորագույն գործարար միջավայրի հավաքույթի՝ ստեղծելով գիտելիքների փոխանակման, մենթորության և ներդրումային հնարավորությունների հզոր հարթակ:

GTB Holdings ընկերությունը, ընդունելով, որ մեծ գաղափարները պահանջում են ամուր հիմքեր, և հավատարիմ իր ստանձնած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությանը, հետևողականորեն աջակցելու է՝ կյանքի կոչելու այնպիսի առաջատար տեխնոլոգիաների, գործարար և մշակույթային նախագծեր, որոնք կարող են իրենց ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային գործարար միջավայրում, տեխնոլոգիական և մշակույթային հարթակներում:

Միջոցառման վերջին օրը՝ փակման արարողությանը, տեղի է ունենալու աննախադեպ համերգ, իսկ թե ով է լինելու գլխավոր հյուրը՝ կհրապարակենք շուտով...

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ