Goldman Sachs-ը իր խոշորագույն Treasury fund-երից մեկը՝ մոտ $100 միլիարդ ակտիվներով FTIXX-ը, հասանելի է դարձնում ինստիտուցիոնալ կրիպտո ընկերություններին։ Ֆոնդը կբաշխվի Lynq settlement network-ի միջոցով, իսկ գործարքները կսպասարկի SEC-registered broker-dealer tZERO Securities-ը։
Սա Lynq-ում առաջարկվող առաջին արտաքին ֆոնդն է։ Մինչ այժմ հարթակում եղել է միայն մեկ ներդրումային գործիք, իսկ FTIXX-ի ավելացումը Lynq-ին տալիս է նոր դեր՝ որպես ավանդական ֆինանսական արտադրանքի բաշխման ալիք թվային ակտիվների շուկայի մասնակիցների համար։
Ի տարբերություն BlackRock-ի BUIDL-ի և Franklin Templeton-ի BENJI-ի, Goldman Sachs-ը FTIXX-ի tokenized տարբերակ չի ստեղծում։ Ֆոնդը մնում է նույն ավանդական Treasury fund-ը, իսկ Lynq-ը պարզապես բացում է դրա հասանելիությունը այն ընկերությունների համար, որոնք արդեն աշխատում են այդ ցանցով։
Lynq-ի հաճախորդները կկարողանան գործարքների միջև ազատ միջոցները տեղավորել FTIXX-ում և եկամտաբերություն ստանալ, մինչև գումարը կրկին անհրաժեշտ լինի։ Lynq-ի գլխավոր տնօրեն Jerald David-ի խոսքով՝ հարթակի հաճախորդները հենց նման treasury asset էին պահանջում՝ այլ եկամտաբերության պրոֆիլով, քան ցանցում արդեն առկա գործիքը։
FTIXX-ը Lynq-ում հասանելի դարձնելու համար ցանցը տեխնոլոգիական փոփոխություններ է իրականացրել, սահմանափակել է մուտքը ԱՄՆ հաճախորդներով և ինտեգրվել Mosaic-ի հետ։ Հաճախորդները նաև պետք է հարաբերություն ունենան tZERO Securities-ի հետ և անցնեն անհրաժեշտ onboarding և eligibility checks-ը։ Ընկերության տվյալներով՝ մասնավոր, permissioned Avalanche (AVAX) Layer 1 blockchain-ի վրա աշխատող Lynq-ն ունի ավելի քան 30 ինստիտուցիոնալ թվային ակտիվների ընկերություն և ավելի քան $89 միլիոն ակտիվ։

Աղբյուր՝ coindesk.com
