Bankomat

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Լուրեր | 2026/07/07 09:02

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության քննարկումներ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները, արդյունաբերական կապերի ընդլայնման և ներդրումային ծրագրերի խթանման հարցերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ։

Վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ երկկողմ առևտրատնտեսական կապերի և արդյունաբերական ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ