Bankomat

Գերմանիայում վառելիքի գները կրկին բարձրացել են ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության ֆոնին

Լուրեր | 2026/07/20 03:01

Գերմանիայում վառելիքի գները կրկին բարձրացել են ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության ֆոնին

Վառելիքի գների աճը ազդում է առօրյա ապրանքների վրա

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության նոր սրման ֆոնին Գերմանիայում բենզինի և դիզվառելիքի գներն աճել են։ Bild-ի տեղեկություններով, մեկ լիտր Super-ի միջին գինը կազմում է 2,32 եվրո, E10-ինը՝ 2,27 եվրո, իսկ դիզվառելիքինը՝ 2,3 եվրո։

Հատկապես նկատելի է թանկացել դիզվառելիքը․ մեկ շաբաթում այն ավելացել է գրեթե յոթ ցենտով՝ մեկ լիտրի հաշվով։ 50 լիտր լցնելու դեպքում սա լրացուցիչ 3,35 եվրո է։ Այդպիսի լիցքավորումն այժմ վարորդների համար արժե մոտ 115 եվրո, իսկ Super բենզինով՝ արդեն ավելի քան 116 եվրո։

Նոր թանկացման գլխավոր պատճառը նավթի գների աճն է՝ կապված Պարսից ծոցից մատակարարումների խափանումների մտավախությունների հետ։ Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներից հետո Brent տեսակի նավթը կտրուկ թանկանում է, իսկ շուկաները մտավախություն ունեն Հորմուզի նեղուցում սահմանափակումների վերաբերյալ, որով անցնում է նավթի համաշխարհային առևտրի զգալի մասը։

Միևնույն ժամանակ, Գերմանիայում վառելիքի գների աճը հարվածում է ոչ միայն վարորդներին․ թանկանում են փոխադրումները, արտադրությունը, իսկ արդյունքում նաև առօրյա բազմաթիվ ապրանքներ։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ