Bankomat

ՖԻՖԱ-ն ռեկորդային 15 մլրդ դոլար հասույթ կգրանցի ԱԱ-2026-ից

Լուրեր | 2026/07/19 18:00

ՖԻՖԱ-ն ռեկորդային 15 մլրդ դոլար հասույթ կգրանցի ԱԱ-2026-ից

Հյուրանոցային ծառայություններից և տոմսերի վերավաճառքից ստացված եկամուտները մեծացնում են աճը

ՖԻՖԱ-ն կհայտարարի ԱԱ-2026-ից ստացված 15 մլրդ դոլար ռեկորդային հասույթի մասին, ինչը զգալիորեն գերազանցում է կանխատեսվող 11 մլրդ դոլար եկամուտը, գրում է The Guardian-ը։

Հիմնական աճն ապահովել են հյուրանոցային ծառայություններից ստացված եկամուտները և տոմսերի վերավաճառքը (երկրորդային շուկայում ՖԻՖԱ-ն ստանում է 15% գնորդից և 15% վաճառողից): Հավելյալ միջոցները, ամենայն հավանականությամբ, կուղղվեն ֆուտբոլային ասոցիացիաներին։

Նյու Ջերսիում կայանալիք Իսպանիա – Արգենտինա եզրափակիչի համար դեպի «գավաթների սրահ» տոմսերը վաճառվել են մեկ անձի համար 34 500 դոլարով։

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ