
Եվրոպայում բնական գազի գինը երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացել է մեկ մեգավատտ/ժամի դիմաց 80 եվրոյից բարձր։
Հենակետային ֆյուչերսների արժեքը աճել է 6.8%-ով և հասել 80.98 եվրոյի։ Սա 2023 թվականի հունվարից ի վեր գրանցված ամենաբարձր մակարդակն է եվրոպական գազի շուկայում։
Աղբյուրի տվյալներով՝ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո գազի գներն ավելի քան կրկնապատկվել են։ Միևնույն ժամանակ, ներկայիս ցուցանիշը դեռևս մնում է էներգետիկ ճգնաժամի շրջանում արձանագրված գագաթնակետերից ցածր։
Գների այս աճը ցույց է տալիս, որ շուկան շարունակում է զգայուն մնալ աշխարհաքաղաքական ռիսկերին և մատակարարումների շուրջ անորոշությանը։
Աղբյուր՝ b24.am
