Bankomat

Եվրոպան կբացի դիզելային վառելիքի ռազմավարական պաշարների մի մասը

Լուրեր|2026/10/05 11:53
Եվրոպան կբացի դիզելային վառելիքի ռազմավարական պաշարների մի մասը

G7-ը մինչև 100 մլն բարել նավթ և դիզել է պատրաստվում շուկա հանել առաջիկա չորս ամիսներին։

Եվրոպայի երկրները համաձայնել են ազատ արձակել դիզելային վառելիքի ռազմավարական պաշարների մի մասը

Եվրոպական երկրները համաձայնել են շուկա հանել դիզելային վառելիքի ռազմավարական պաշարների մի մասը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը X սոցիալական ցանցում գրել է, որ խոսքը «հսկայական ծավալի» մասին է, և գործընթացը կսկսվի անհապաղ։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են ռազմավարական պաշարներից ազատ արձակել մինչև 100 մլն բարել նավթ և դիզելային վառելիք։ Նախատեսվում է, որ այդ քայլը կիրականացվի առաջիկա չորս ամիսների ընթացքում։

Մակրոնի խոսքով՝ G7-ում ակնկալում են, որ լրացուցիչ մատակարարումները կօգնեն մեղմել շուկայի լարվածությունը և կբերեն վառելիքի գների նվազման։ Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Ֆրանսիան ԵՄ երկրներին առաջարկել է պահուստներից ազատ արձակել 50 մլն բարել դիզելային վառելիք և 50 մլն բարել նավթ՝ ի պատասխան ԱՄՆ-ի համանման կոչերի։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ մարտի 11-ին ՄԷԳ անդամ երկրները համաձայնել էին ռազմավարական նավթային պաշարներից ազատ արձակել 400 մլն բարել, և այդ ծավալից արդեն շուկա է հանվել մոտ 325 մլն բարել՝ խոստացվածի ավելի քան 80%-ը։

ՄԷԳ ղեկավար Ֆաթիհ Բիրոլը նշել է, որ թեև Մերձավոր Արևելքից նավթի արտահանումը զգալիորեն վերականգնվել է, նավթամթերքի հոսքերը շարունակում են խիստ սահմանափակ մնալ։ Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայի հարձակումները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա խորացնում են դիզելային վառելիքի հետ կապված խնդիրները, ինչը խստացնում է շուկայի իրավիճակը, բարձրացնում գները և ստեղծում տնտեսական ռիսկեր։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ