Bankomat

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման նախագիծը

Լուրեր|2026/09/10 14:54
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման նախագիծը

Նախագիծը վերաբերում է ԵՄ-ում հայկական արտահանման շուրջ 80%-ի համար մաքսատուրքերի վերացմանը։

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին Ստրասբուրգում նախատեսված լիագումար նստաշրջանում կքննարկի Հայաստանի արտադրանքի նկատմամբ կիրառվող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումների մասին օրինագիծը։ Այդ մասին նշվում է Եվրախորհրդարանի օրակարգում։

Լիագումար նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 14-17-ը։ Քննարկվող նախաձեռնությունը բխում է Եվրահանձնաժողովի առաջարկից, որը արդեն աջակցություն է ստացել ԵՄ խորհրդի կողմից։

Նախագիծը նախատեսում է ժամանակավորապես վերացնել մաքսատուրքերը հայկական արտահանման մոտ 80%-ի համար ԵՄ շուկայում։ Միաժամանակ նախատեսվում է նաև եվրոպական շուկայի պաշտպանության մեխանիզմների կիրառման հնարավորություն։

Ռուսաստան արտահանման սահմանափակումների ֆոնին

Նյութում հիշեցվում է, որ Ռուսաստանը մայիսի վերջից փուլային եղանակով սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքների մատակարարման նկատմամբ՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։

Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ խմիչքներ և ալկոհոլային արտադրանքի տեսակներ, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չրերը, իսկ ավելի ուշ նաև կենդանի ձուկն ու ձկնամթերքը, ինչպես նաև կաթնամթերքը։

Բացի այդ, սահմանափակումները ներառում են նաև հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելք Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ