Bankomat

Եվրոպական միության նոր ծրագիր Հայաստանում

Լուրեր | 2026/07/22 11:02

Եվրոպական միության նոր ծրագիր Հայաստանում

1 միլիոն եվրո ներդրում Սյունիքում և Վայոց Ձորում

Հայաստանում մեկնարկում է Եվրոպական միության նոր ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի պատրաստականությունը բնական, տեխնոգեն և մարդասիրական արտակարգ իրավիճակների նկատմամբ:

Այս մասին տեղեկացնում է Եվրոպական միության պատվիրակության մամուլի ծառայությունը: Նոր 24-ամսյա ծրագիրը նախատեսում է ընդլայնել 12 համայնքների հնարավորությունները, ինչպիսիք են՝ ազգային և տեղական մակարդակներում համակարգման ուժեղացումը, բնակչության իրազեկման բարձրացումը, վաղ նախազգուշացման և արձագանքման համակարգերի ստեղծումը, ինչպես նաև անհրաժեշտ ուսուցման և այլ ռեսուրսների տրամադրումը:

Այս նախաձեռնությունը, որի արժեքը 1 միլիոն եվրո է, համաֆինանսավորվում է Եվրոպական միության մարդասիրական օգնության գործակալության կողմից, հիմնված է արդեն ձեռք բերված արդյունքների վրա, ինչպիսիք են՝ բնական աղետների ռիսկերի կառավարման պլանների արդիականացումը, արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ պաշարների ապահովումը և թվային գործիքների ներդրումը:

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ