Bankomat

Եվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնել

Լուրեր | 2026/07/19 18:01

Եվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնել

ԵԱՏՄ-ն նախատեսում է ընդլայնել IMEI կոդերի ստուգման պահանջները

Եվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնել: Առայժմ այդ կոդերի ստուգումը ԵԱՏՄ իրավական դաշտում գրանցված է միայն Ղազախստանի և Ղրղզստանի համար, ընդ որում և՛ այն դեպքերում, երբ սպառողներն ինքնուրույն են հեռախոս ներկրում, և՛ էլեկտրոնային առևտրով պատվերի դեպքում (և՛ անմիջապես արտասահմանյան էլեկտրոնային հարթակներից, և՛ Եվրասիական միության տարածքում գտնվող պահեստներից):

Այդ պահանջները կսկսեն կիրառվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից:

«Հաշվի առնելով ԵԱՏՄ տարածք ներմուծվող` բջջային կապի բաժանորդային սարքերի գրանցման և ստուգման անհրաժեշտության միտումները՝ կարծում ենք, որ IMEI կոդերի նշման անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում կտարածվի նաև ԵԱՏՄ մյուս երկրների վրա», – Armenia Sputnik-ին հայտնեցին ԵԱՏՄ մաքսային օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի բաժնից:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ