Bankomat

Երևանի կոնյակի գործարանը և TUMO-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուրեր|2026/09/11 19:03
Երևանի կոնյակի գործարանը և TUMO-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

Կողմերը ծրագրում են համատեղ կրթական, մշակութային և բարեգործական նախաձեռնություններ։

Երևանի կոնյակի գործարանը և TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ARARAT թանգարանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորելով իրենց ներուժը կրթության, ստեղծարարության, նորարարության, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության զարգացման և միջազգային առաջմղման ուղղություններով։

Կողմերի հայտարարությամբ՝ համագործակցության հիմքում Հայաստանում ստեղծարար մտածողության խթանումն է և նորարարության համար նպաստավոր միջավայրի ձևավորումը։

Հուշագրում առանձնահատուկ տեղ է հատկացվել նաև TUMO-ի 15-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնց շրջանակում հատուկ ներկայացված կլինի ARARAT հայկական կոնյակը։ Այդ առիթով Երևանի կոնյակի գործարանի վարպետները ստեղծել են ARARAT հայկական կոնյակի եզակի շիշ՝ պատրաստված գործարանի մառաններում պահվող լավագույն սպիրտներից։ Այն առաջիկա օրերին Լոս Անջելեսում կայանալիք՝ TUMO-ի 15-ամյակին նվիրված գալա երեկոյի ընթացքում կներկայացվի որպես աճուրդի հատուկ լոտ։

Աճուրդից ստացված հասույթը կուղղվի TUMO-ի զարգացմանն ու ընդլայնմանը՝ օգնելով կրթական և ստեղծարար միջավայրը հասանելի դարձնել Հայաստանի նոր համայնքների և ավելի լայն լսարանների համար։

Կողմերը մտադիր են համագործակցությունը շարունակել նաև հետագա ստեղծարար և մշակութային նախաձեռնությունների, արվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և նորարարության նախագծերի, ինչպես նաև բարեգործական և դրամահավաք ծրագրերի միջոցով։

Ընկերությունում նշել են, որ համագործակցության ամբողջական շրջանակը մշակվել է Երևանի կոնյակի գործարանի՝ ալկոհոլի պատասխանատու առաջմղման փիլիսոփայության շրջանակում, և բրենդի ցանկացած հիշատակում կիրականացվի պատասխանատու հաղորդակցության սահմանված սկզբունքներին ու չափանիշներին համապատասխան։

Երևանի կոնյակի գործարանի COO Serge Khachatryan-ի խոսքով՝ վարպետության հիմքում այն միջավայրն է, որը մարդուն թույլ է տալիս որոնել, փորձել, սխալվել և շարունակել հավատալ արդյունքին։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տասնամյակներ շարունակ գործում է մի կառույց, որը ստեղծել և պահպանել է այդպիսի միջավայր, և TUMO-ի հետ երկխոսությունը կօգնի ձևավորել պայմաններ, որտեղ նոր սերունդը կկարողանա ոչ միայն բացահայտել իր ստեղծարար ներուժը, այլև գտնել վարպետության իր ուղին։

TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Marie Lou Papazian-ը նշել է, որ գերազանցության ձգտումը պետք է ուղեկցի յուրաքանչյուր նախաձեռնության։ Նրա խոսքով՝ ժառանգությունը պահպանելու, զարգացնելու և աշխարհին ներկայացնելու համար անհրաժեշտ է վարպետության և գիտելիքի վրա կառուցված միջավայր։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ