Bankomat

Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները 10 մլրդ դրամով գերազանցել են անցյալ տարվա ցուցանիշը

Լուրեր | 2026/07/22 11:03

Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները 10 մլրդ դրամով գերազանցել են անցյալ տարվա ցուցանիշը

Երևանի քաղաքապետարանը գերազանցել է եկամուտների հավաքագրման պլանը

2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ, Երևանի քաղաքապետարանը I կիսամյակում հավաքել է 49.2 մլրդ դրամ սեփական եկամուտներ, ինչը 10 մլրդ դրամով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվարկման և հավաքագրման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ակոպյանը:

Նա նշել է, որ պլանը գերազանցել են ավելի քան 4.5 մլրդ դրամով: Երևան քաղաքի եկամուտների հիմնական մասը կազմում է անշարժ գույքի հարկը (25%), ապա կառուցապատման և նախագծման թույլտվությունների վճարները (21%), հասարակական տրանսպորտում ուղևորափոխադրումների վճարները (17%) և այլն:

Բոլոր վարչական շրջանները գերազանցել են եկամուտների հավաքագրման պլանը, բացառությամբ Էրեբունի, Կենտրոն և Նուբարաշեն շրջանների:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ լրացուցիչ հավաքված գումարը կուղղվի նոր տրանսպորտային հանգույցների կառուցմանը և ճանապարհների վերանորոգմանը:

«Հիմնական ուշադրությունը պետք է դրվի ճանապարհների վիճակի բարելավմանը»,- ասել է նա:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ