Bankomat

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը

Լուրեր | 2026/07/21 04:04

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի հավելյալ եկամուտների հիմնական մասն ուղղվելու է ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը։

Նրա խոսքով՝ առաջնահերթությունը տրվելու է նոր ճանապարհային հանգույցների կառուցմանը և ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին։

«Հավելյալ եկամուտների ծախսման հիմնական ուղղությունները լինելու են ճանապարհաշինական աշխատանքները, մասնավորապես՝ նոր ճանապարհային հանգույցների շինարարությունը և ճանապարհների հիմնանորոգումը»,- գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Ավինյանը:

Քաղաքապետը նաև հայտնել է, որ քաղաքապետարանը նախատեսում է վերանայել ներքին ծախսերի արդյունավետությունը՝ ներգրավելով արտաքին մասնագետների։

«Կարծում եմ՝ արդեն անցել է որոշակի ժամանակ, որպեսզի անդրադառնանք և հասկանանք, թե օպտիմալացման ինչ հնարավորություններ ունենք։ Հավանաբար, այդ ծառայությունը կարտապատվիրակենք, որպեսզի կողքի աչքով վերլուծվեն մեր ներքին գործընթացները, պարզենք, թե որտեղ կան անհարկի մեծ ծախսեր, և անհրաժեշտության դեպքում իրականացնենք դրանց վերաբաշխումը»,- նշել է Ավինյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ