Bankomat

ԵՄ-ում քննարկվում է բյուջեի մինչև 200 մլրդ եվրոյի կրճատում

Լուրեր|2026/10/09 17:47
ԵՄ-ում քննարկվում է բյուջեի մինչև 200 մլրդ եվրոյի կրճատում

2028-2034 թվականների բյուջեի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։

ԵՄ-ն նախատեսում է բյուջեն կրճատել մինչև 200 մլրդ եվրոյով

Եվրամիությունում քննարկվում է 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեն 100-200 մլրդ եվրոյով կրճատելու տարբերակը։ Քննարկումը ծավալվել է նոր բյուջետային ծրագրի շուրջ բանակցությունների ֆոնին, երբ մի շարք երկրներ պահանջում են ավելի խիստ ծախսային կարգապահություն։

Հիմնական ճնշումը գործադրում են դոնոր երկրները, որոնց վճարումները միասնական բյուջե ավելի մեծ են, քան ստացվող ֆինանսավորումը։ Այս գործընթացի գլխավոր նախաձեռնողը, ըստ հրապարակման, Գերմանիան է։

Politico-ի տվյալներով՝ Եվրահանձնաժողովի առաջարկած 1.76 տրլն եվրոյի բյուջետային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Աջակցություն չի ստացել նաև Բրյուսելի առաջարկը՝ կրճատելու գյուղատնտեսական սուբսիդիաներն ու տնտեսական անկում ապրող տարածաշրջաններին տրամադրվող օգնությունը։

Politico-ի աղբյուրների փոխանցմամբ՝ խնայողությունները կարող են կազմել 100-200 մլրդ եվրո։ Այդ նպատակին նախատեսվում է հասնել արտաքին քաղաքական գործունեության, օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնության և արդյունաբերական նորարարություններում ներդրումների ծախսերը նվազեցնելու միջոցով։

Միաժամանակ, ֆերմերներին աջակցող գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականությունը գործնականում անփոփոխ կմնա։ Ներկայումս այդ ուղղությամբ ծախսվում է Եվրամիության բյուջեի մինչև մեկ երրորդը։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ