Bankomat

ԵՄ-ում այս ձմռանը վառելիքի գների նոր աճ են սպասում

Լուրեր|2026/10/03 06:00
ԵՄ-ում այս ձմռանը վառելիքի գների նոր աճ են սպասում

Եվրահանձնակատար Դեն Յորգենսենի խոսքով՝ Հորմուզի նեղուցի ճգնաժամը արագ լուծում չի ստանում։

Եվրամիությունում կանխատեսում են, որ այս ձմռանը վառելիքի գները կշարունակեն աճել։ Այդ գնահատականը Euronews-ին հայտնել է ԵՄ էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը։

Նրա խոսքով՝ հիմնական ռիսկը կապված է Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամի հետ, որի արագ հանգուցալուծումը առայժմ տեսանելի չէ։ Յորգենսենը նշել է, որ հենց դա է մեծացնում առաջիկա ամիսներին գների հետագա բարձրացման հավանականությունը։

Եվրահանձնակատարը ասել է, որ թանկացումն արդեն ազդում է թե՛ սովորական քաղաքացիների, թե՛ եվրոպական ընկերությունների վրա։ Նրա գնահատմամբ՝ վառելիքի շուկայում մոտ ժամանակում բարելավում սպասել պետք չէ։

«Ցավոք, պետք է խոստովանեմ, որ այս ձմռանը իրավիճակն ավելի կվատանա, քանի որ մենք Հորմուզի նեղուցի ճգնաժամի արագ լուծում չենք տեսնում», - ասել է նա Euronews-ին։

Յորգենսենը նաև հավելել է, որ նույնիսկ նեղուցի վերաբացման դեպքում կայուն մատակարարումների վերականգնման համար ժամանակ կպահանջվի։ Դա նշանակում է, որ ճնշումը գների վրա կարող է պահպանվել նաև ճգնաժամի թուլացումից հետո։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ