Bankomat

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը

Լուրեր|2026/10/12 18:02
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը

Փաթեթում սև ցուցակում ընդգրկվել են ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1,600 ընկերություն և ֆիզիկական անձ։

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Այդ մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Նրա խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի նախարարները սև ցուցակում ներառել են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1,600 ընկերություն և ֆիզիկական անձ։

Կալլասը նշել է, որ նոր սահմանափակումների նպատակը Ռուսաստանի համար ավելի դժվար, դանդաղ և թանկ դարձնելն է այն զենքերի արտադրությունը, որոնք, նրա խոսքով, օգտագործվում են ուկրաինացիներին սպանելու համար։

Պատժամիջոցները կսկսեն գործել այն բանից հետո, երբ ամբողջական ցանկը հրապարակվի ԵՄ «Պաշտոնական տեղեկագրում»։

Աղբյուր՝ tert.am

Տարածել

Կարդացեք նաեվ