Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության շրջանակը Հայաստանում կընդլայնվի, իսկ փաստաթղթավորման գործընթացները կպարզեցվեն։ Կառավարությունը նախատեսում է սահմանել այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների օգտագործումը կդառնա պարտադիր։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Միաժամանակ, տնտեսվարողները հնարավորություն կունենան իրենց ցանկությամբ սովորական ՀԴՄ սարքերի փոխարեն կիրառել էլեկտրոնային ՀԴՄ-ներ։
Նոր կարգավորումները նպատակ ունեն պարզեցնել հաշվարկային փաստաթղթավորման գործընթացները, ընդլայնել թվային գործիքների կիրառումը և բարելավել հարկային հաշվառման արդյունավետությունը։ Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուր՝ lurer.com
