Bankomat

Էկոնոմիկայի նախարարը քննարկել է ամրանող պողպատ արտադրողների խնդիրները

Լուրեր|2026/09/11 07:02
Էկոնոմիկայի նախարարը քննարկել է ամրանող պողպատ արտադրողների խնդիրները

Քննարկվել են արտադրության ծավալների աճը, մրցակցային միջավայրը և մաքսատուրքերը։

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ամրանող պողպատ արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը, հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են ամրանող պողպատի արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորություններին։ Օրակարգում եղել են նաև ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը։

Հանդիպմանը քննարկվել են մաքսատուրքերին վերաբերող հարցեր, ինչպես նաև տեղական արտադրության զարգացման և շուկայի արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք թեմաներ։

Կողմերը նաև խոսել են ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների մասին։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ