EasyPay-ը հրապարակել է easywallet ծառայությունից ՀՀ ոչ ռեզիդենտ հանդիսացող անձանց օգտվելու կարգը։ Ընկերության ներկայացմամբ՝ ծառայությանը միանալու համար օգտատերը պետք է ունենա ՀԾՀ, հայկական հեռախոսահամար և հայկական բանկի կողմից թողարկված բանկային քարտ։
Հավելվածում գրանցվելուց հետո օգտատերը անցնում է նույնականացման գործընթաց։ Դրանից հետո EasyPay-ի մասնագետները նրա հետ կապ են հաստատում մեկ աշխատանքային օրվա ընթացքում և տեղեկացնում [email protected] էլհասցեին լրացուցիչ փաստաթղթեր ուղարկելու անհրաժեշտության մասին։
Հաջորդ փուլում օգտատերը պետք է իր հաշվառման հաշվին կցի բանկային քարտը, որպեսզի կարողանա օգտվել easywallet-ի գործառույթներից։
Ընկերությունը նաև ընդգծում է, որ ՀՀ ԿԲ կարգավորումների համաձայն՝ ՀՀ ոչ ռեզիդենտ հանդիսացող անձը չի կարող հավելվածում բացել անվճար բանկային հաշիվ և չի կարող իր հաշիվը համալրել տերմինալի միջոցով։
Աղբյուր՝ easypay.am
