Bankomat

Դեսպան Բալայանի և Վիլի Բորսյուի հանդիպմանը քննարկվեց Վալոնիայում հայկական արտադրության ապրանքատեսակների ներկայացվածության հարցը

Լուրեր | 2026/07/21 12:01

Դեսպան Բալայանի և Վիլի Բորսյուի հանդիպմանը քննարկվեց Վալոնիայում հայկական արտադրության ապրանքատեսակների ներկայացվածության հարցը

Հայկական արտադրանքի ներկայացվածությունը Վալոնիայում՝ դեսպան Բալայանի և Վիլի Բորսյուի հանդիպման ընթացքում

Հուլիսի 20-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Վալոնիայի տարածարջանի մայրաքաղաք Նամյուղ: Դեսպան Բալայանը նախ հանդիպում ունեցավ Վալոնիայի խորհրդարանի նախագահ Վիլի Բորսյուի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Վալոնիայի հետ երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին, միջխորհրդարանական գործընկերությանը, ինչպես նաև առաջիկա համատեղ միջոցառումների օրակարգին:

Դեսպան Բալայանը բարձրացրեց Վալոնիայում հայկական արտադրության ապրանքատեսակների ներկայացվածության հարցը՝ նշելով, որ ՀՀ կառավարության որդեգրած արտահանումների բազմազանեցման ճանապարհին այս քայլը կարող է լուրջ խթան հանդիսանալ երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման համար:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև Նամյուղի քաղաքապետ Շարլոտ Բազելեղի հետ, որի ընթացքում քննարկվեցին գիտակրթական, մշակութային և առևտրային ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ