Bankomat

Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

Լուրեր | 2026/09/02 20:02

Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

Վարչապետի հրավերով նշանակվել է նոր պաշտոնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Դավիթ Իվանյանը սովորել է Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի և կառավարման ուղղությամբ՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ: Նա սովորել է նաև Մեծ Բրիտանիայի Ուորիքի համալսարանի Ուորիք բիզնես դպրոցում՝ ստանալով միջազգային բիզնեսի մագիստրոսի աստիճան:

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում:

Դավիթ Իվանյանը ծնվել է 1994 թ. մարտի 10-ին, Մոսկվա քաղաքում: Նա աշխատել է տարբեր ընկերություններում, այդ թվում՝ «FM Logistic», «DSV Panalpina» և «Yandex Առաքում» ծառայությունում:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ