Bankomat

Converse Bank-ը գլխավոր հովանավոր է BACEE միջազգային համաժողովում

Լուրեր|2026/10/08 13:20
Converse Bank-ը գլխավոր հովանավոր է BACEE միջազգային համաժողովում

Վարշավայում մեկնարկած միջոցառման օրակարգում են բանկային ոլորտի գլխավոր միտումները և կայուն ֆինանսավորումը։

Վարշավայում մեկնարկել է Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ը, որի գլխավոր հովանավորը Converse Bank-ն է։ Համաժողովը անցկացվում է հոկտեմբերի 8–9-ին և միավորում է միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների, տարածաշրջանի առաջատար բանկերի ղեկավարների և ոլորտի փորձագետների։

Converse Bank-ը համաժողովում ներկայացնում են Ֆինանսական հաստատությունների և միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն Nelli Kocharyan-ը և Ներդրողների հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Lusine Balanyan-ը։ Երկուսն էլ մասնակցում են ծրագրին որպես խոսնակներ։

Nelli Kocharyan-ը հանդես կգա BACEE-ի 30-ամյակին նվիրված պանելային քննարկման շրջանակում։ Նա կներկայացնի միջազգային մասնագիտական հարթակներում, մասնավորապես BACEE ցանցում ձևավորված համագործակցության փորձը, այդ համագործակցության ստեղծած հնարավորությունները, ինչպես նաև գործընկերային կապերի հետագա ամրապնդման և ընդլայնման ներուժը։

Lusine Balanyan-ը կներկայացնի «Rethinking Where Sustainable Finance Sits in the Bank» խորագրով ելույթը։ Հիմնվելով Converse Bank-ի փորձի վրա՝ նա կանդրադառնա կայուն ֆինանսավորման զարգացմանը նպաստած գործոններին, ֆինանսական պրոդուկտների ձևավորման մոտեցումներին և այն հանգամանքին, թե որքան կարևոր է կայուն ֆինանսավորումը ներառել բանկի հիմնական բիզնես գործառույթներում։

Քննարկումների հիմնական թեմաներն են բանկային ոլորտը ձևավորող առանցքային միտումները, միջազգային համագործակցության կարևորությունը, կայուն ֆինանսավորման և առևտրային ֆինանսավորման առանցքային հարցերը, ռիսկերի կառավարումը և թվային փոխակերպումը։ Converse Bank-ը վերահսկվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից։

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ