Չինաստանը պատրաստ է համագործակցել Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ միջազգային ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու և հակամարտությունների օջախները վերացնելու համար, հայտարարել է ՉԺՀ նախագահ Սին Ծինփինը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ բանակցությունների ընթացքում։
«Չինաստանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ միջազգային ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու և հանուն զարգացման համագործակցությունն առաջ մղելու համար»,- ասել է նա։
Ծինփինը նաև ընդգծել է Պեկինի պատրաստակամությունը՝ «աջակցելու տարածաշրջանի երկրների շահերի ինտեգրմանը, փոխադարձ վստահության աստիճանական ամրապնդմանը և հակամարտությունների օջախների վերացմանը»։
Աղբյուր՝ www.1in.am
