Bankomat

Ցեմենտի շուկայի խնդիրները դանդաղեցրել են կառուցապատումը. Գևորգ Պապոյան

Լուրեր|2026/10/10 18:01
Ցեմենտի շուկայի խնդիրները դանդաղեցրել են կառուցապատումը. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարարը նշում է, որ առաջարկի խափանումներն ազդել են գների և շինարարության ծավալների վրա։

Հայաստանում ցեմենտի շուկայում առաջացած խնդիրները բացասաբար են անդրադարձել կառուցապատման ծավալների վրա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ եթե հարևան երկրներում կան ցեմենտի արտադրության և մատակարարման խնդիրներ, դա բնականաբար բերում է գների աճի։ Նախարարը նշել է, որ այդ թանկացումը իր հերթին բացասական ազդեցություն է ունենում շինարարական ակտիվության վրա։

Պապոյանի ներկայացմամբ՝ իշխանությունները մի քանի քայլ են ձեռնարկել իրավիճակը մեղմելու համար։ Նրա խոսքով՝ «Արարատ ցեմենտ»-ը այժմ արտադրում է ավելի շատ ցեմենտ, քան նախորդ տարի։

Բացի այդ, ըստ նախարարի, գտնվել են ցեմենտի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ, ինչպես նաև հանվել է գործող տուրքը։ Արդյունքում ներմուծվող ցեմենտի ինքնարժեքը նվազել է։

Նախարարն ասել է, որ արդեն նկատվում է ներմուծվող ցեմենտի ծավալների էական աճ, որը, նրա գնահատմամբ, պետք է նպաստի շուկայում առկա խնդիրների լուծմանը։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ