Bankomat

Ծառուկյանի փակ բիզնեսները, Սոկոլովի նշանակումը, Բաքվի սպառնալիքը, Երևան-Մոսկվա հարաբերությունները

Լուրեր | 2026/07/19 18:00

Ծառուկյանի փակ բիզնեսները, Սոկոլովի նշանակումը, Բաքվի սպառնալիքը, Երևան-Մոսկվա հարաբերությունները

Արարատի ցեմենտի գործարանի կառավարումը, Սոկոլովի ներդրումները

Պետությունն այս շաբաթ որոշեց ուղղակի կառավարում հաստատել Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանում։ Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն բավարարել է Դատախազության՝ ոչ միայն «Արարատցեմենտին» այլև Ծառուկյանի ողջ ունեցվածքին վերաբերող հայցը։

Զուգահետ, կտրուկ աճում է մեկ այլ գործարարի՝ Հայաստանի խոշորագույն բջջային օպերատոր «Վիվա Հայաստանի» գործող և Թեղուտի հանքավայրի ապագա սեփականատիրոջ ազդեցությունը։ Այս շաբաթ հաղորդվեց, որ Հայաստանով անցնող TRIPP + առևտրային հիմնադրամը կղեկավարի ԽՍՀՄ-ում ծնված, Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը:

Այս պահին այդ հիմնադրամում մոտ 200 միլիոն դոլար կա։ Ռուս-ամերիկյան գործարարի համար, սակայն, դա այնքան էլ մեծ գումար չէ։ Սոկոլովն անցած տարի իր անձնական միջոցներից մոտ 100 միլիոն դոլար էր նվիրաբերել Չիկագոյի համալսարանին։

Մանրամասները՝ տեսանյութում.

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ