Արման Աբովյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանին առաջարկվել էր գործընկերային հիմունքներով հիմնել հայ-իրանական առևտրային տուն, սակայն նրանք մի կոպեկ չեն ներդրել։ Իրանում տեղի ունեցած դատական գործընթացների արդյունքում Ծառուկյանը ճանաչվել է տուժող։
Աբովյանը նշել է, որ Ծառուկյանը համաձայնել էր առաջարկին, հաշվի առնելով Իրանի ժողովրդի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքը, սակայն հետագայում պարզվել է, որ այդ անձինք մեքենայություն են արել։ Իրանի դատարանը որոշել է, որ նրանք 14 միլիոն դոլարի պարտք են Ծառուկյանին։
Աղբյուր՝ www.aravot.am
