Bankomat

Բժշկական կազմակերպություններին հնարավորություն է տրված՝ մասնագիտացված խորհրդատվությունների դեպքում կիրառել համավճար

Լուրեր | 2026/07/22 13:01

Բժշկական կազմակերպություններին հնարավորություն է տրված՝ մասնագիտացված խորհրդատվությունների դեպքում կիրառել համավճար

Սամվել Խարազյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի վիճակը

2026թ. հունվարի 1-ից ապահովագրված քաղաքացիների թիվն ավելացել է 14%-ով, և եթե տարեսկզբին խոսում էինք 1,6 մլն շահառուների սպասարկման մասին, ապա հունիս ամսվա տվյալներով մեր շահառուների թիվն արդեն 1,8 մլն է, որոնցից ապահովագրական փաթեթի ծառայություններից օգտվել է 762 404-ը:

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը նշել է, որ 200 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացող շահառուների աճը կազմել է ավելի քան 30%, ինչը պայմանավորված է առողջության ապահովագրության համակարգի կարևորությամբ:

«Սա հստակ ցույց է տալիս, որ համակարգը սպասված է եղել, ապահովագրության փաթեթում ներառված ծառայությունների հասանելիությունն ուղղորդել է մեր քաղաքացիներին, որ դիմեն իրենց գործատուներին», - նշել է նա:

Խարազյանը նաև տեղեկացրել է, որ յուրաքանչյուր 2-րդ ապահովագրված անձ օգտվել է ապահովագրական փաթեթի ծառայություններից կամ ստացել է որևէ դեղ:

«Համավճարը կիրառվել է առաջին 5 ամիսներին, սակայն քաղաքացիները սկսել են բարձրաձայնել այս մասին հունիս ամսից: Այժմ մենք տեղեկատվությունը հավաքում ենք, դիտարկում ենք, թե համավճարի կիրառումը տնօրենի հրամանո՞վ է, երբ է հաստատվել», - հավելել է նա:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ