Bankomat

BRICS-ի Դելիի գագաթնաժողովում ընդունվել է հռչակագիր

Լուրեր|2026/09/13 11:00
BRICS-ի Դելիի գագաթնաժողովում ընդունվել է հռչակագիր

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարեց, որ փաստաթուղթը հաստատվել է միաձայն։

BRICS-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները Դելիում կայացած կազմակերպության 18-րդ գագաթնաժողովում ընդունել են Դելիի հռչակագիրը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Մոդիի խոսքով՝ անդամ երկրներից ոչ մեկը առարկություն չի ներկայացրել, և 2026 թվականի Դելիի հռչակագիրը հաստատվել է միաձայն։

Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ հանդիպումը եղել է «բացառիկ բովանդակալից և կառուցողական»։ ТАСС-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ մոտեցումների տարբերությունների պայմաններում նույնպես ակնհայտ է եղել BRICS-ի շրջանակում համագործակցությանը մասնակիցների ընդհանուր նվիրվածությունը։

BRICS-ի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ինդոնեզիան։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ