Bloomberg Billionaires Index-ի պատմության ընթացքում առաջին անգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակում ընդգրկվել են միայն ԱՄՆ-ից միլիարդատերեր։ Այդ մասին, Bloomberg-ին հղումով, հայտնել է РБК-ն։

Այս փոփոխությունը գրանցվել է այն բանից հետո, երբ LVMH խմբի հիմնադիր Bernard Arnault-ը դուրս է մնացել առաջին տասնյակից։ Նրա կարողությունը գնահատվում է $143 մլրդ, ինչը նրան բերում է 11-րդ հորիզոնական։
Bloomberg-ը նշում է, որ նման իրավիճակ ստեղծվել է առաջին անգամ՝ ինդեքսի գործարկումից ի վեր։ Bloomberg Billionaires Index-ը գործարկվել է 2012 թվականին և ամեն օր թարմացվում է։
Վարկանիշի առաջին հորիզոնականում է Elon Musk-ը, որի կարողությունը գնահատվում է $919 մլրդ։ Երկրորդ տեղում Larry Page-ն է՝ $286 մլրդ կարողությամբ, երրորդում՝ Jeff Bezos-ը՝ $274 մլրդ։
Առաջին տասնյակում հաջորդում են Sergey Brin-ը ($266 մլրդ), Michael Dell-ը ($245 մլրդ), Mark Zuckerberg-ը ($229 մլրդ), Larry Ellison-ը ($208 մլրդ), Jensen Huang-ը ($181 մլրդ), Steve Ballmer-ը ($172 մլրդ) և Warren Buffett-ը ($144 մլրդ)։
Աղբյուրի տվյալներով՝ առաջին տասնյակի մասնակիցների մեծ մասը կապված է տեխնոլոգիական հատվածի հետ։
Աղբյուր՝ arka.am
