Bankomat

Բանկային երաշխիքների առաջարկներ

Լուրեր | 2026/06/28 14:00

Բանկային երաշխիքների առաջարկներ

Բանկային երաշխիքների տեսակներ և պայմաններ

Բանկային երաշխիքը անկախ, անվերապահ և գրավոր պարտավորություն է, որը բանկը ստանձնում է իր հաճախորդի (Applicant) հանձնարարությամբ հօգուտ երրորդ կողմի (Beneficiary)՝ վճարելու երաշխիքով սահմանված գումարը ներկայացված պահանջի դիմաց, եթե պահանջը համապատասխանում է երաշխիքի պայմաններին։ Բանկային երաշխիքները, որպես կանոն, կարգավորվում են Միջազգային առևտրի պալատի (ICC) կողմից ընդունված URDG 758 կանոններով, եթե երաշխիքում այլ բան նախատեսված չէ։

Բանկային երաշխիքների հիմնական տեսակները

  • Կանխավճարային երաշխիք (Advance Payment Guarantee) - Տրվում է այն դեպքերում, երբ գնորդը (Buyer) մատակարարին (Seller) տրամադրում է կանխավճար մինչև ապրանքի մատակարարումը կամ ծառայության մատուցումը։
  • Պարտավորությունների կատարման երաշխիք (Performance Guarantee / Performance Bond) - Տրվում է պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով։
  • Մրցութային երաշխիք (Tender / Bid Guarantee) - Տրվում է մրցույթներին կամ տենդերներին մասնակցելու համար։
  • Վճարման երաշխիք (Payment Guarantee) - Կիրառվում է բաց հաշվով վճարման առևտրային գործարքներում։
  • Մաքսային երաշխիք (Customs Guarantee) - Տրվում է մաքսային մարմինների օգտին։
  • Պահուստային ակրեդիտիվ (Standby Letter of Credit – SBLC) - Անկախ վճարային գործիք, որը համարժեք է բանկային երաշխիքին։

Բանկային երաշխիքների առավելությունները

  • Նվազեցնում են առևտրային և ֆինանսական ռիսկերը,
  • Ապահովում են գործարքների վստահելի իրականացումը,
  • Հնարավորություն են տալիս կիրառել հետաձգված վճարման պայմաններ,
  • Նպաստում են գործընկերների միջև երկարաժամկետ և վստահելի համագործակցությանը,
  • Հանդիսանում են վարկային միջոցներին համեմատ ավելի ճկուն և ծախսարդյունավետ գործիք։

Աղբյուր՝ www.evoca.am

Տարածել

Կարդացեք նաեվ