Ներքին այրման բենզինային շարժիչով ավտոմեքենաների մասնաբաժինը համաշխարհային վաճառքներում առաջին անգամ իջել է կեսից ցածր։ Այդ գնահատականը հրապարակել է ճապոնական Nikkei գործարար պարբերականը՝ հիմնվելով համաշխարհային վիճակագրության ուսումնասիրության վրա։
Պարբերականի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում աշխարհում վաճառվել է 20.25 մլն բենզինային շարժիչով ավտոմեքենա։ Սա 10%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ընդհանուր վաճառքներում դրանց մասնաբաժինը 4 տոկոսային կետով նվազել է՝ հասնելով 49%-ի։
Համեմատության համար Nikkei-ն նշում է, որ 2021 թվականին նույն ցուցանիշը կազմում էր 73%։ Սա ցույց է տալիս, որ ավտոշուկայում շարժիչների կառուցվածքային փոփոխությունն արագանում է։
Պարբերականը շուկայի տեղաշարժը կապում է երկու հիմնական գործոնի հետ՝ Պարսից ծոցի տարածաշրջանում ճգնաժամի ֆոնին բենզինի կտրուկ թանկացման և էլեկտրամոբիլների պահանջարկի արագ աճի, այդ թվում՝ Չինաստանում։
2026 թվականի առաջին վեց ամիսներին աշխարհում վաճառվել է շուրջ 6.9 մլն էլեկտրամոբիլ, ինչը 12%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ, հիբրիդային մեքենաները շարունակում են պահպանել ամուր դիրքերը, իսկ միայն բենզինային մոդելներից ամենաարագը հրաժարվում է Չինաստանը, որին այժմ բաժին է ընկնում էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքների 50%-ը։

Աղբյուր՝ b24.am
