Bankomat

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG-ին որպես ավագ խորհրդական

Լուրեր|2026/09/10 09:01
Արմեն Գրիգորյանը միացել է PMCG-ին որպես ավագ խորհրդական

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի նշանակման մասին հայտնել է միջազգային խորհրդատվական ընկերությունը։

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք ունի։ Նա միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանը PMCG է գալիս պետական կառավարման բարձր մակարդակներում ձեռք բերած փորձով։ Հայտարարության մեջ առանձնապես նշվում են նրա երկարամյա գործունեությունը ռազմավարական կառավարման, դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում։

PMCG-ն նաև ընդգծել է, որ Արմեն Գրիգորյանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը եղել է Հարավային Կովկասի վրա ազդող բարդ հարցերի շուրջ ներգրավվածությունը։ Խոսքը վերաբերում է երկխոսությանը, բանակցություններին, տարածաշրջանային անվտանգությանը, հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերին։

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ այս փորձն արդեն կիրառվում է PMCG-ի աշխատանքում։ Մասնավորապես, Գրիգորյանը ներգրավված է TRIPP-ի իրագործելիության գնահատման գործընթացում։ Նախաձեռնությունը, ըստ հաղորդագրության, ուղղված է Հայաստանի տարածքով հաղորդակցությունների ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու բարգավաճման ավելի լայն հնարավորությունների խթանմանը։

PMCG-ն հավելել է նաև, որ պետական ծառայությունից հետո Արմեն Գրիգորյանը շարունակել է զբաղվել հետազոտություններով, քաղաքականության վերլուծությամբ և ակադեմիական գործունեությամբ։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ