Bankomat

Apple-ի բաժնետոմսերն ընկել են նոր iPhone-ի շնորհանդեսի ընթացքում

Լուրեր|2026/09/10 16:41
Apple-ի բաժնետոմսերն ընկել են նոր iPhone-ի շնորհանդեսի ընթացքում

Շուկան արձագանքել է Cupertino-ում կայացած միջոցառմանը և ընկերության ղեկավարական փոփոխություններին։

Apple-ի բաժնետոմսերը վերջին առևտրային նստաշրջանի ընթացքում արագացրել են անկումը նոր iPhone-ի և ընկերության այլ մշակումների շնորհանդեսի ֆոնին, որը կայացել է Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինոյում։

Նստաշրջանի ընթացքում արժեթղթերը նվազել են 1.67%-ով՝ նախորդ օրվա փակման համեմատ, իսկ ամենացածր կետում մեկ բաժնետոմսի գինը հասել է 310.67 դոլարի։ Ավելի ուշ անկումը մեղմվել է մինչև 1.32%, և բաժնետոմսերը վաճառվել են 312.07 դոլարով։

Bloomberg-ի գնահատմամբ՝ միջոցառումը Apple-ի համար միայն նոր սարքերի ներկայացում չէր։ Այն նաև հնարավորություն էր աշխարհին ներկայացնելու ընկերության նոր գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Թերնուսին։ Նա պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Թիմ Քուկին, որը ներկայում դարձել է տնօրենների խորհրդի գործադիր նախագահ։

Աղբյուրը հիշեցնում է, որ Թիմ Քուկի ղեկավարության տարիներին Apple-ի տարեկան եկամուտը հասել էր գրեթե 500 մլրդ դոլարի, իսկ ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել էր մոտ 2300%-ով։

Հուլիսին Apple-ը դարձավ երկրորդ ընկերությունը, որի շուկայական արժեքը գերազանցեց 5 տրլն դոլարը։ Առաջինն այդ շեմը հաղթահարել էր Nvidia-ն։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ