Ամերիկյան արհեստական բանականության ընկերություն Anthropic-ը հայտարարել է, որ հայտնաբերել և խափանել է Չինաստանում գործող մի շարք AI լաբորատորիաների լայնածավալ փորձերը՝ իրենց մոդելները Claude-ի միջոցով բարելավելու և ուսուցանելու համար։ Ընկերության հրապարակած threat intelligence report-ի համաձայն՝ այդ գործունեությանը ներգրավված են եղել Alibaba, Moonshot և DeepSeek ընկերությունները։
Anthropic-ը դա բնութագրում է որպես «illicit distillation»՝ գործընթաց, երբ ավելի հզոր մոդելի պատասխաններն օգտագործվում են մեկ այլ մոդել մարզելու և նրա հնարավորությունները մասամբ վերարտադրելու համար՝ առանց թույլտվության։ Ընկերության խոսքով՝ որոշ փոխանակումներ ներառել են զգայուն տվյալներ՝ անհատ օգտատերերից, խոշոր բազմազգ ընկերություններից և պետության հետ առնչվող դերակատարներից։ Զեկույցում նշվում է, որ նման գործելակերպը, հավանաբար, չի համապատասխանում գաղտնիության մասին օրենքներին և հենց լաբորատորիաների ծառայության պայմաններին։
Anthropic-ի տվյալներով՝ Alibaba-ի հետ կապվող օպերատորներն օգտագործել են Claude-ի պատասխանները՝ Qwen մոդելների ուսուցման համար։ Ընկերության գնահատմամբ՝ սա եղել է distillation-ի ամենախոշոր արշավը, որ երբևէ չափել է Anthropic-ը՝ մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում ներառելով ավելի քան 151 միլիոն փոխանակում Claude-ի հետ։
Զեկույցի համաձայն՝ ակտիվության գագաթնակետին օրական գրանցվել է գրեթե 3 միլիոն փոխանակում՝ ավելի քան 3,500 կեղծ հաշիվներից։ Anthropic-ը նաև պնդում է, որ Alibaba-ն օգտագործել է Claude-ը ավելի լայն AI հետազոտությունների համար, այդ թվում՝ reinforcement learning-ի և մոդելի ճարտարապետության ուղղություններով։
Moonshot և DeepSeek
Anthropic-ը առանձին մանրամասներ է ներկայացրել նաև Moonshot AI-ի վերաբերյալ, որը Պեկինում գործող ընկերություն է և կանգնած է Kimi AI մոդելների ընտանիքի հետևում։ Զեկույցի համաձայն՝ Moonshot-ը լռելյայն փոխանցել է Kimi-ի համար նախատեսված որոշ հաճախորդական հարցումներ Claude-ին, ապա Claude-ի պատասխանները ցույց տվել օգտատերերին, որոնք կարծել են, թե աշխատում են Kimi մոդելի հետ։
Anthropic-ի տվյալներով՝ 10-օրյա մեկ հատվածում Moonshot-ը Anthropic-ին փոխանցել է գրեթե 300,000 հաճախորդական հարցում, որոնց ճնշող մեծամասնությունը ուղղվել է Claude Opus մոդելներին։ Այդ հարցումները անցկացվել են 5,380 հաշիվներից կազմված ցանցով, որը ընկերությունը բնութագրել է որպես կեղծ, և որի մեծ մասը, ըստ ամենայնի, տեղակայված է եղել Սինգապուրում և Ճապոնիայում։
Զեկույցում նշվում է, որ Moonshot-ը պահպանել է այդ փոխանակումների առնվազն մի մասը և Claude-ի reasoning transcripts-ը դուրս է բերել՝ որպես սեփական մոդելների ուսուցման տվյալներ օգտագործելու համար։ Anthropic-ի հաշվարկով՝ մայիսից հուլիս Moonshot-ին է վերագրվել ավելի քան 23 միլիոն փոխանակում։ Ընկերությունը նաև նշել է, որ Claude-ին փոխանցված որոշ հարցումներ պարունակել են զգայուն տեղեկություն, սակայն անհայտ է՝ արդյոք Moonshot-ը տեղեկացրել է օգտատերերին, որ նրանց հարցումները ուղարկվում են Anthropic-ին։
DeepSeek-ի մասով Anthropic-ը հայտարարել է, որ ընկերությունը կիրառել է Moonshot-ի նման մեթոդներ՝ փոխանցելով փոխանակումներ Claude-ին առանց DeepSeek-ի հաճախորդներին նախազգուշացնելու։ Ընկերության գնահատմամբ՝ միայն 2026 թվականի հուլիսի 14 օրվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 12 միլիոն distillation attack, որոնք վերագրվել են DeepSeek-ին։
Այս բացահայտումները ներառված են Anthropic-ի ավելի լայն զեկույցում, որը վերաբերում է 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում իր AI համակարգերի չարաշահման դեպքերին։ Զեկույցն ընդգրկում է յոթ ուղղություն, այդ թվում՝ cyber operations, influence operations, surveillance, scams and fraud, biological misuse, conventional weapons development և distillation։
CNBC-ի հարցմանը հրապարակման պահին Alibaba, Moonshot, DeepSeek, Xiaomi և Anthropic ընկերությունները անմիջապես չէին արձագանքել։
Աղբյուր՝ www.cnbc.com
