Bankomat

ԱՄՆ-ում դիզելի միջին գինը առաջին անգամ անցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը

Լուրեր|2026/09/11 18:45
ԱՄՆ-ում դիզելի միջին գինը առաջին անգամ անցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը

Reuters-ի տվյալներով՝ դիզելի գինը մեկ տարվա ընթացքում աճել է մոտ 60%-ով։

ԱՄՆ-ում դիզելային վառելիքի մեկ գալոնի՝ մոտ 3.7 լիտրի, միջին գինը առաջին անգամ գերազանցել է 6 դոլարը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ շուկայում վառելիքի թանկացման ճնշումը պահպանվում է։

Ավելի վաղ նավթի ֆյուչերսների գինը նույնպես բարձրացել էր մեկ բարելի դիմաց 100 դոլարից վեր՝ հասնելով մայիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Սա լրացուցիչ ազդակ է դարձել վառելիքի ներքին գների աճի համար։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները տարեկան կտրվածքով աճել են մոտ 60%-ով։ Սա կարևոր ցուցանիշ է տնտեսության համար, քանի որ դիզելը լայնորեն օգտագործվում է բեռնափոխադրումների, գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ։

GasBuddy ծառայության վերլուծաբանները գների աճը կապում են Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում շարունակվող հակամարտությունների հետ, որոնք շարունակում են ճնշում գործադրել համաշխարհային էներգակիրների շուկայի վրա։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ