Bankomat

ԱՄՆ-ն բարձրացրել է 2026-ի Brent-ի միջին գնի կանխատեսումը

Լուրեր|2026/10/07 11:55
ԱՄՆ-ն բարձրացրել է 2026-ի Brent-ի միջին գնի կանխատեսումը

EIA-ն այժմ ակնկալում է, որ 2026 թվականին Brent-ի մեկ բարելը միջինում կարժենա 96.32 դոլար։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը 2026-ին Brent-ի մեկ բարելի միջին գնի կանխատեսումը բարձրացրել է մինչև 96.3 դոլար

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կրկին բարձրացրել է 2026 թվականի համար Brent տեսակի նավթի գնի կանխատեսումը։ Գերատեսչության Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) ամսական զեկույցի համաձայն՝ մեկ բարելի միջին գնի գնահատականը 91.01 դոլարից բարձրացվել է մինչև 96.32 դոլար։

EIA-ն նշում է, որ համաշխարհային գների կանխատեսումը վերանայվել է դեպի վեր՝ չնայած Մերձավոր Արևելքից նավթի արդյունահանման և մատակարարումների սպասվող աճին։ Վարչությունը այժմ ակնկալում է, որ չորրորդ եռամսյակում Brent-ի սփոթ գինը միջինում կկազմի 105 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 14 դոլարով ավելի բարձր է, քան նախորդ ամսվա հաշվետվությունում։

Գերատեսչության գնահատմամբ՝ սեպտեմբերին Brent-ի միջին սփոթ գինը կազմել է 114 դոլար մեկ բարելի դիմաց։ Սա 23 դոլարով ավելի բարձր է օգոստոսի ցուցանիշից։

EIA-ում հավելել են, որ Սաուդյան Արաբիայում «Արևելք-Արևմուտք» նավթամուղի վրա հարձակումները վկայում են ֆիզիկական մատակարարումների ռիսկերի և նավթի գների տատանողականության պահպանման հավանականության մասին՝ համաշխարհային պաշարների շարունակվող կրճատման պայմաններում։

Զեկույցում նաև նշվում է, որ գների վրա լրացուցիչ ճնշում է գործադրում դիզելային վառելիքի շուկայում առկա ծայրահեղ լարվածությունը, որը խթանում է նավթի պահանջարկը վերամշակող գործարանների կողմից։ Միաժամանակ EIA-ն կտրուկ բարձրացրել է նաև 2027 թվականի Brent-ի գնի կանխատեսումը՝ 73.74 դոլարից մինչև 83.74 դոլար մեկ բարելի դիմաց։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ