
Ameriabank-ը Global Finance-ի հեղինակավոր Best Digital Bank Awards մրցանակաբաշխությունում ստացել է ինը պարգև՝ ութը երկրի մակարդակով և մեկը՝ տարածաշրջանային։ Դրանց թվում է նաև «Հայաստանի ամենանորարար թվային բանկ» ճանաչումը։
Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է 27-րդ անգամ։ Հաղթողներին գնահատել են թվային հաճախորդներ ներգրավելու և սպասարկելու ռազմավարության ուժգնությամբ, թվային ծառայությունների օգտագործման աճով, թվային հաճախորդների թվի ընդլայնմամբ, առաջարկվող արտադրանքների բազմազանությամբ, թվային նախաձեռնությունների գործնական արդյունքներով, ինչպես նաև վեբ և բջջային հարթակների դիզայնով ու գործառույթներով։
Global Finance-ի գնահատմամբ՝ Ameriabank-ի թվային էկոհամակարգը լավագույններից է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ նորարարություն, թվային վերափոխում, առցանց վճարումներ, առցանց արտադրանքներ և ծառայություններ, ՓՄՁ վարկավորման հարթակ և այլ կատեգորիաներ։
Ameriabank-ը ստացել է հետևյալ պարգևները՝ Most Innovative Digital Bank, Best in Transformation, Best Consumer Digital Bank, Best Online Product Offerings, Best Online Payments Solution, Best in Social Media Marketing & Services, Best SME Platform, Best Trade Finance Service in Armenia և Best Trade Finance Service in Central and Eastern Europe (CEE)։
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատել է տեխնոլոգիաների, խորհրդատվության և աութսորսինգի ոլորտում համաշխարհային առաջատար Infosys-ի մասնագիտական ժյուրին, իսկ հաղթողների վերջնական ընտրությունը կատարել են Global Finance-ի խմբագիրները։ Ameriabank-ը ներկայանում է որպես Հայաստանի առաջատար ֆինանսական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը և գործում է Հայաստանի Կենտրոնական բանկի վերահսկողությամբ։
Աղբյուր՝ en.b24.am
